News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հռոմի Ֆրանցիսկոս Պապին հունիսի 24-ին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում կդիմավորեն հայկական լավաշով եւ ծիրանով: Այս մասին այսօր` հունիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

«Հռոմի պապին դիմավորելու արարողակարգում կան լրացուցիչ տարրեր` մանկական երգչախումբ եւ ժամանման պահին հայկական ծիրանի ու լավաշի մատուցում հայ մանուկների կողմից»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Եռօրյա այցի ընթացքում Հռոմի Պապն այցելելու է Էջմիածին, Գյումրի, Խոր Վիրապ, իսկ Երեւանի Հանրապետության հրապարակում կմատուցվի պատարագ: Նշենք, որ Հռոմի Պապի այցը առաջին քրիստոնյա երկիր լուսաբանելու համար արդեն իսկ հավատարմագրվել է 600-ից ավելի լրատվամիջոց, որոնց կեսը` միջազգային:

«Ստեղծված են աշխատանքային վայրեր լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Միջոցառումներին կարելի է հետեւել նաեւ հայկական հեռուստաընկերությունների ուղիղ հեռարձակմամբ»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Հռոմի պապի այցի շրջանակում կայանալիք միջոցառումներին մասնակցելու համար մեծ թվով մարդիկ են ժամանել Սփյուռքից:

Հիշեցնենք, որ Հռոմի Պապը Հայաստանից կմեկնի հունիսի 26-ին երեկոյան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վատիկանը հատուկ նամականիշ է թողարկել Հռոմի պապի նկարով՝ թիկունքին Ծիծեռնակաբերդը (Ֆոտո)
Ֆրանցիսկոս Պապը Հայաստան էր ժամանել հունիսի 24-26-ը` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով…
Միհրան Պողոսյանն Ավանում քարոզչության արգելքի մասին․ ծիծաղելի հարցերին չեմ պատասխանում
Լրատվամիջոցներում շրջանառվում էր տեղեկություն այն մասին, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Միհրան Պողոսյանին անձամբ նախազգուշացրել է, որ վերջինը «ներկա չգտնվի» Ավանում ՀՀԿ-ի նախընտրական հանդիպմանը․․․
Մեր տարածաշրջանի հակամարտությունները կարող են մեծանալ ու սպառնալիք դառնալ Եվրոպայի համար. ՀՀ նախագահ
Հռոմի Պապի այցը հայաստան խաղաղության այց էր, խաղաղ համակեցություն քարոզող այց էր...
Հայ արքեպիսկոպոս. Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան ամրապնդեց մարդկանց հավատքը
Բոլոր քրիստոնյաները պետք է Պապի նման խաղաղության սուրհանդակներ լինեն...
Հռոմի Պապը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին
Հայ առաքելական եկեղեցու կողմից ինձ ցուցաբերած ընդունելության եւ եղբայրության համար...
Հռոմի Պապը տեսանյութ է հրապարակել Հայաստան կատարած այցի մասին
Տեսանյութում ներկայացված է Պապի եռօրյա այցի ֆոտոպամտությունը...
Ամենաշատ