News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռոսսելխոզնադզորի աշխատակիցները Կրասնոդարի երկրամասում հայտնաբերել եւ ոչնչացրել են Ուկրաինայում արտադրված ելակի 2 խմբաքանակ՝ 38 տոննա քաշով: Ելակը ՌԴ էր ներմուծվել կեղծ փաստաթղթերով, հայտնում է Korrespondent-ը՝ վկայակոչելով Ռոսսելխոզնադզորի մամուլի ծառայությունը:
19.5 տոննա քաշով առաջին խմբաքանակը նախօրեին առգրավվել էր «Կովկաս» նավահանգստում: Որոշ փաթեթների վրա որպես արտադրության երկիր նշված է եղել Մակեդոնիան, սակայն կից ֆիտոսանիտարական փաստաթղթերում նշված է եղել Իրան:

Մանրամասն զննման արդյունքում պարզվել է, որ ելակը արտադրվելէ  Ուկրաինայում, եւ ֆիտոսանիտարական փաստաթղթերը կեղծ են:
Երկրորդ խմբաքանակը հայտնաբերվել էր նույն օրը Իլյիչ գյուղի անցակետում: Այն նույնպես ուղարկվել է Սիմֆերոպոլ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ