Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում սքութերներով տեղաշարժվող տղամարդիկ կրակ են բացել մի խումբ մարդկանց վրա, հայտնում է «Մոսկվան է խոսում» ռադիոկայանը:
Միջադեպի հետեւանքով զոհվել է մեկ տղամարդ, եւս մեկը վիրավորվել է:
Նախնական տեղեկություններով՝ սպանվածը Չեչնիայի 32-ամյա բնակիչ է: Այս պահին հայտնի չէ, թե արդյոք միջադեպը կապ ունի ֆուտբոլի երկրպագուների հետ: