Volvo ընկերությունը ներկայացրել է S90 սեդանն ու V90 ունիվերսալը՝ R-Design սպորտ փաթեթով: Ստանդարտ մեքենաներից դրանք տարբերվում են էքստերիերի եւ ինտերիերի հատուկ դիզայնով եւ սպորտային ծածկոցով:
Սեդանն ու ունիվերսալը կունենան նոր դիմային բամպերներ, ռադիատորի նոր ճաղավանդակ, էքսկլյուզիվ անիվների սկավառակներ եւ հետին հայելիների արծաթե կորպուսներ, հայտնում է Motor-ը:
Մեքենայի սրահում կլինեն սպորտային նստատեղեր, նոր ղեկ եւ ոտնակների ու գորգերի յուրահատուկ երեսպատում: