Ինչպես գիտեք այս տարի առաջին անգամ պատմության մեջ Եվրոպայի առաջնությունն անցկացվում է ոչ թե 21 օր, այլ մեկ ամիս: Պատճառը մասնակից թիմերի քանակի շատացումն է: Եվրոպային համակել է ֆուտբոլային տենդը, իսկ մրցաշարն է՛լ ավելի հետաքրքիր ու ինտրիգային է դառնում: Իսպանիայի ու Անգլիայի հավաքանների պես ֆավորիտները խմբում գրավում են երկրորդ տեղը, իսկ Ուելսն ու Խորվաթիան՝ առաջին: Այսօր էլ հնարավոր է հրաշքներ գործեն Իսլանդիայի ու Հունգարիայի հավաքականները:
Ծովից ծով ինտերնետ ռոմինգում Ucom-ի հետ Մինչև սեպտեմբերի 15-ն օգտվեք շարժական ինտերնետից 39 դրամ/ՄԲ և մուտքային զանգերից 150 դրամ/րոպե սակագներով նշված ծովափնյա երկրներում: Ամբողջական ցանկը` այստեղ |
Այս անգամ առաջին անգամ խմբից դուրս են գալիս ոչ թե երկու, այլ հնարավոր է նաև երեք թիմեր: Բոլոր խմբերի լավագույն ցուցանիշներ ունեցող երրորդ տեղ զբաղեցրած չորս թիմ կշարունակի պայքարը: Հետաքրքիր բան է ստացվում, թուրքերը տանուլ տվեցին առաջին երկու խաղը՝ չխփելով անգամ մեկ գոլ և միայն վերջում չեխերին հաղթելով շատ մոտ են հաջողության, եթե միայն Իռլանդիան սենսացիոն հաղթանակ չտանի Իտալիայի նկատմամբ: Նշենք, որ խմբային փուլը մի քանի քաղաքների համար դառնում է վերջին խաղերի օրը: Փյել-օֆն արդեն կընդունեն հիմնականում մեծ քաղաքները:
Հունիսի 21-ը Թուլուզում նշում էին նաեւ մեկ այլ տոն: Բանն այն է, որ հունիսի 21-ը երաժշտության մեծարման օր է (Fête de la Musique), և ֆրանսիացիներն, ու հատկապես թուլուզցիները այն նշում են յուրահատուկ սիրով: Այս քաղաքը դեռ միջնադարից, տրուբադուրների եւ բարդերի հանգրվանն է համարվել: Մեր օրերում արդեն, բոլոր երաժիշտների պատվին, հունիսի 21-ին, փակում են քաղաքի կենտրոնական հրապարակը՝ Կապիտոլին, ու անցկացնում մեծ համերգ, երկրի լավագույն երգիչների մասնկացությամբ: Գլխավոր համերգի տոմսերն սպառվում են շատ արագ: Սակայն քաղաքի պուրակներում, այգիներում, փողոցներում՝ ամենուր, երաժշտություն է լսվում: Ցանկացած մարդ կարող էր իր երաժշտական գործիքով դուրս գալ փողոց նվագել ու երգել: Անկեղծ ասած իմ մտքով անցավ երգել <Քամին զանա> երգը, բայց երաժշտական գործիք չունեի ձեռքիս տակ: Հետո զղջացի, այնուամենայնիվ պետք էր երգել: Մինչ ուշ գիշեր բոլորը երգեցին պարեցին, հետո իմացան, որ Իսպանիան սենսացիոն կերպով պատվել է Խորվաթներին, ու էլի երգեցին ու տոնն ավարտվեց:
Նշենք, որ Եվրո 2016-ի լուսաբանման գլխավոր հովանավորն է UCOM ընկերությունը:
Վերա Մարտիրոսյան՝ Թուլուզից