Ֆլորիդայում հրաձգության հետեւանքով երեք մարդ է զոհվել, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով Daily Mail-ին:
Նշվում է, որ սպանվածների մեջ չորս տարեկան երեխա կա: Հրաձգությունը տեղի է ունեցել Ալտամոնտե Սփրինգսում: Ներկայումս ոստիկանությունը փնտրում է կրակողին:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ հանցագործությունը կատարելուց հետո հրաձիգը, հետապնդումից փախչելով, բախվել է մի քանի ավտոմեքենայի: