Ճապոնական Subaru ընկերությունը 2018 թվականին նոր 7 տեղանոց քրոսովեր կներկայացնի: Այս մասին հաղորդում են արեւմտյան մասնագիտացված լրատվամիջոցները:
Նրանց տեղեկացմամբ, ճապոնական ավտոարտադրողի ինժեներները որոշել են վերածնել Subaru Tribeca մոդելը, որի արտադրությունը դադարեցվել էր երկու տարի առաջ: Ամենայն հավանականությամբ, նորույթը կարտադրվի ամերիկյան Ինդիանա նահանգի գործարանում:
Ըստ RuNews24-ի, նոր մոդելի արտաքինի հիմքում VIZIV Future կոնցեպտուալ ամենագնացի դիզայնը կլինի, որը ներկայացվել է անցյալ տարի, Տոկիոյում: