News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Օձը հարձակվել է ամերիկուհու վրա՝ նրանից խլելով սմարթֆոնը: Սողունն այն կնոջից խլել է պաշտպանվելու փորձի ժամանակ:

Ամերիկուհին YouTube-ում տեսանյութ է հրապարակել, որում երեւում է, թե ինչպես է օձը հարձակվում անկոչ հյուրի վրա՝ նրան վախեցնելու համար, փոխարենը վերցնում է հեռախոսը:

Դատելով տեսանյութից՝ սողունին շատ է զայրացնում կնոջ ներկայությունը, որը համառորեն փորձում է գրավել նրա ուշադրությունը: Արդյունքում օձը պարզապես ստիպված է լինում վճռական քայլերի դիմել:

КорреспонденТ.net-ի փոխանցմամբ, խլելով կնոջ հեռախոսը՝ օձն այն չի պահում իր մոտ, եւ ամերիկուհին կարողանում է արագորեն հետ վերցնել հեռախոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ