News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀԿ Գյումրիի քաղաքապետի թեկնածուի ընտրության հարցում չի կարող կողմնորոշվել: Իսկ պատճառը ՀՀԿ Գյումրիի կառույցում տրամագծորեն հակառակ տրամադրություններն են:

Բանն այն է, որ ՀՀԿ-ականները Երեւանում հակված են, որ Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը (եւ հիմա նրա օգտին ակտիվ լոբբինգ է արվում), մինչդեռ Գյումրիի կառույցում նրա թեկնածությանը կտրուկ դեմ են՝ համարելով նրան թույլ թեկնածու, ավելին՝ անարդարացի համարելով այն, որ իրենց կուսակցական ցուցակը պետք է գլխավորի ՀՀԿ-ի հետ կապ չունեցող անձնավորությունը:

Բացի այդ, ՀՀԿ Գյումրիի կառույցում այլ խմորումներ էլ կան: Այստեղ մի մասը ցանկանում է, որ իրենց ցուցակը գլխավորի ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, մյուս մասը պնդում է ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի թեկնածությունը, եւ հիմա այս երկու թեւերի միջեւ ներքին պայքար է»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ