News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Ամերիկացի կոնգրեսականները «նստացույց» են կազմակերպել Ներկայացուցիչների պալատում՝ ի պաշտպանություն երկրում հրազենային զենքի վաճառքի հսկողության։

Մոտ 60 կոնգրեսական արգելափակել են Ներկայացուցիչների պալատի ամբիոնը եւ թույլ չեն տվել մեծամասնություն կազմող հանրապետականներին անցնել։ Դեմոկրատներից յուրաքանչյուրը ելույթ է ունեցել հօգուտ հրազենային զենքի վաճառքի սահմանափակումների։ Նրանք հայտարարել են, որ տեղից չեն շարժվի, մինչեւ խոսնակ Փոլ Ռայանը թույլ չտա քվեարկություն անցկացնել զենքի վաճառքի վերահսկման միջոցների հարցով։ Ռայանին թույլ չեն տվել քվեարկություն անցկացնել օրակարգային այլ հարցով։

Բողոքի ակցիան Twitter–ում պաշտպանել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։

Նշենք, որ երկուշաբթի ԱՄՆ Կոնգրեսի Սենատում ձախողվել էր միանգամից 4 օրենսդրական նախագիծ, որոնց նպատակը երկրում հրազենային զենքի վաճառքը վերահսկելն էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ