News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունը հունիսի 23-ին որոշում է կայացրել հետ վերցնել եւ Պետական գույքի կառավարման վարչությանն ամրագրել 383 տրանսպորտային միջոց դրանց հետագա վաճառքի համար։

Ֆինանսների նախարարությունից վերցրել են 4 մեքենա, Էկոնոմիկայի նախարարությունից՝ 4, Արդարադատության նախարարությունից՝ 2, Սպորտի եւ երիտասարդության  հարցերով նախարարությունից՝ 1, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից՝ 4, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից՝ 26, Գյուղնախարարությունից՝ 9, ԿԳՆ–ից՝ 3, Քաղաքաշինության նախարարությունից՝ 7, Անշարժ գույքի կադաստրի պետական հանձնաժողովից՝ 7, ՊԵԿ–ից՝ 27։ Բացի այդ, Պետական գույքի կառավարման վարչության հաշվեկշռին կա 274 մեքենա։

Նախատեսվում է, որ այդ տրանսպորտային միջոցների վաճառքը մեծապես կհամալրի երկրի բյուջեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ