News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն իր նկարով շապիկների վաճառքի գովազդային արշավ է սկսել, ինչն արդեն ծաղրական  դիտողությունների է արժանացել դեմոկրատ Հիլարի Քլինթոնի կողմից:   

Միլիարդատիրոջ Twitter-ում հղում է հրապարակվել այն կայքին, որտեղ հնարավոր է Թրամփի նկարով շապիկ գնել, որին գրված է.  «Ես Ձեզ հետ եմ: Ամերիկան դարձյալ փառապանծ դարձնենք»:

Մի քանի ժամ անց Քլինթոնի Twitter-ում գրառում է հայտնվել Թրամփի գրառման հղումով եւ գրությամբ. «Ես Ձեզ հետ եմ: Առաջարկը չի գործում մահմեդականների, կանանց, լատինաամերիկացիների, աֆրոամերիկացիների, միջին դասի ընտանիքների համար», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Թրամփի շապիկների վաճառքի արշավը սկսվել է այն հաղորդագրությունների հիման վրա, որ նրա ընտրական հիմնադրամում ընդամենը 1,3 մլն դոլար է մնացել, մինչդեռ Քլինթոնը ավելի քան  42 մլն ունի: Ընդ որում, միլիարդատերն արդեն հայտնել է, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում շարունակել սեփական միջոցները ծախսել, եթե կողմնակիցների նվիրատվությունները չհերիքեն:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ