News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հունիսի 22-ին ընդունել է Արգենտինայի ազգային բանկի նախագահ Կառլոս Մելքոնյանի գլխավորած պատվիրակությանը:

Հայաստանի ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Արթուր Ջավադյանը հույս է հայտնել, որ բանկի պատվիրակության այցն առիթ կծառայի արդյունավետ գործակցության մեկնարկի համար եւ կնպաստի մեր երկրների տնտեսությունների միջեւ երկկողմանիորեն շահավետ հարաբերությունների ամրապնդմանը:

ԿԲ նախագահը նշել է, որ ՀՀ կենտրոնական բանկը միշտ խրախուսել է օտարերկրյա ինստիտուցիոնալ ներդրողների մուտքը Հայաստանի ֆինանսական շուկա՝ քաջ գիտակցելով շուկայի մասնակիցների եւ արտերկրյա գործընկերների միջեւ փոխգործակցության կարեւորությունը:

Հյուրերի խնդրանքով ՀՀ կենտրոնական բանկի նախագահը ներկայացրել է ՀՀ ֆինանսական համակարգի ներկա վիճակը, խոսել վերջինիս ցուցանիշների մասին:

Արգենտինայի ազգային բանկի նախագահ Կառլոս Մելքոնյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ գոհունակություն հայտնել արգենտինացի գործարարների կողմից ՀՀ-ում կատարված ներդրումների առնչությամբ:

Կառլոս Մելքոնյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս նպաստել երկու երկրների ֆինանսական ոլորտների միջեւ կապերի ամրապնդմանը, ներդրումների ներգրավմանը, ինչպես նաեւ արտերկրում Հայաստանի ներկայացմանը:

ԿԲ ղեկավարության հետ հանդիպումից հետո Կառլոս Մելքոնյանը հանդիպել է Հայաստանում արգենտինական ներդրումներ իրականացրած ընկերությունների եւ Հայաստանի ֆինանսական շուկայի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ներդրումների հնարավորություններին, երկրի ներդրումային գրավչությանը, մակրոտնտեսական զարգացումներին վերաբերող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ