Երեւանում այսօր՝ հունիսի 23-ին, տեղի է ունեցել ավտովթար, որի հետեւանքով տուժել է «Վեցերորդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Գրիգորյանը: Նա տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: NEWS.am-ին հիվանդանոցից տեղեկացրին, որ այս պահին Անի Գրգորյանին հետազոտում են, դեռ պարզ չէ, թե ինչ վնասվածքներ է նա ստացել: