ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը հունիսի 22-ին նախագահ Սերժ Սարգսյանին է ներկայացրել ապրիլյան մարտական գործողություններից հետո ստեղծված օպերատիվ-մարտավարական իրադրությունը: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂ ՊԲ մամուլի ծառայությունից, Լեւոն Մնացականյանը նաեւ ներկայացրել է առաջնագծում կատարված եւ կատարվող ինժեներական ու ամրաշինական աշխատանքների ընթացքը եւ անդրադարձել բանակաշինության ոլորտում իրականացվող այլ գործընթացների:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայկական երկու հանրապետությունների փոխհամագործակցության ծրագրի շրջանակում հունիսի 22-ին աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ուղեկցությամբ այցելել է շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր, շփվել տեղի հրամանատարության ու զինծառայողների հետ: