News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ակնկալում է Թուրքիայի եւ Ուկրաինայի արտգործնախարարների մասնակցությունը Սոչիում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդակցությանը եւ պատրաստ է երկկողմ բանակցություններ վարել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ, եթե նա դրական պատասխան տա խորհրդակցության մասնակցության հրավերին։ Այս  մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով ՌԴ փոխարտգործնախարար Վասիլի Նեբենզյային։

«Մենք բոլոր նախարարներին հրավիրել ենք եւ սպասում ենք բոլորին, այդ թվում՝ Թուրքիայի եւ Ուկրաինայի արտգործնախարարներին։ Կարծում եմ, որ այս շաբաթ, ամենաուշը եկող շաբաթվա սկզբում պարզ կլինի, թե ով կմասնակցի»,– ասել է Նեբենզյան։

Նա նշել է, որ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդակցությունը՝ որպես այդպիսին, երկկողմ հանդիպումներ չի նախատեսում, քանի որ այն բազմակողմանի հարթակ է։

Նշենք, որ խորհրդակցությունը կկայանա հուլիսի 1-ին Սոչիում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ