News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն մեկնաբանել է թուրք առաջնորդ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հայտարարությունը ԵՄ-ին երկրի անդամակցության հարցով հանրաքվեի անցկացման հնարավորության վերաբերյալ, հայտնում է  Anadolu-ն:

«Իհարկե, ԵՄ-ի հետ բանակցությունների ավարտից հետո Թուրքիայի իշխանությունները կհարցնեն ժողովրդի կարծիքը:  Մենք ուժ ենք քաղում ժողովրդից: Դա վերաբերում է նաեւ լճացման ժամանակներին: Եթե բանակցային գործընթացը փակուղի մտնի, ինչպես այդ մասին արդեն հայտնել է Թուրքիայի նախագահը, հետագա քայլերը մենք կարող ենք քննարկել ժողովրդի հետ», — հայտնել է Չավուշօղլուն:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը հայտնել էր, որ չի բացառում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցով երկրում այնպիսի հանրաքվեի անցկացումը, ինչպիսին անցկացվում է Մեծ Բրիտանիայում: Էրդողանի խոսքով, Եվրոպական Միությունը Թուրքիային իր կազմի մեջ չի ընդունում, որովհետեւ երկրի բնակչության մեծամասնությունը մահմեդականներ են, հայտնում է Gazeta-ն:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ