News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ–ում 52-ամյա Ջեյմի Շուփը երրորդ սեռի մարդ է ճանաչվել։ Իրավաբանորեն նա հիմա ո՛չ կին է, ո՛չ տղամարդ։ Ամերիկացին խոստովանել է, որ ինքը դեռ մանկությունից խնդիրներ ուներ։ Իհարկե դա տղամարդուն չի խանգարել ծառայել բանակում, որտեղ նա անցկացրել է 18 տարի։ Հենց ծառայության ժամանակ էլ Ջեյմին հասկացել է, որ ինքը տրանսգենդեր է, փոխանցում է Informing–ը։

Ծառայությունից հետո Շուփը որոշել էր, որ ուզում է կին լինել։ Հորմոնալ թերապիայի միջոցով նա իգական սեռ էր դարձել։ Սակայն այդ փոփոխությունները նրան չեն գոհացրել, եւ նա որոշել է դառնալ երրորդ սեռի մարդ։ Հիմա Ջեյմի Շուփի նոր անձնագրում սեռը նշված է «նրանք»։

Նշենք, որ երրորդ սեռ՝ որպես այդպիսին, ճանաչում է ԱՄՆ–ը, Ավստրալիան, Գերմանիան, Բանգլադեշը, Նեպալը, Պակիստանը եւ Նոր Զելանդիան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ