News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ֆուտուրոլոգ գիտնականների կարծիքով, 2100 թվականին մոտ մարդկանց որսը երկրի հարուստ բնակիչների շրջանում տարածված զվարճանք կդառնա: Նման կանխատեսմամբ հոդված է ներկայացվել  Futures ամսագրում, իսկ հետազոտության մասին համառոտ տեղեկացնում  է  The Daily Mail-ը:

Կենտրոնական Լանկաշիրի համալսարանից Դենիել Ռայթը եւ նրա գործընկերները ենթադրում են, որ մարդկանց որսը հարյուրամյակի ընթացքում տարածված զվարճանք կդառնա, իսկ 2200 թվականին մոտ հեռուստատեսությամբ կհեռարձակվի, ինչպես    «Քաղցած խաղեր» ֆիլմում:

Գիտնականները դեպքերի նման զարգացման նախադրյալներ են համարում «մութ զբոսաշրջության»` համակենտրոնացման ճամբարներ, խոշտանգումներ իբազմաթիվ թանգարաններ այցելությունների եւ նման այլ զվարճանքների աճող ժողովրդականությունը: Ժամանակակից կինոյի եւ զանգվածային լրատվամիջոցների ազդեցությամբ  սպանության եւ դաժանության թեմաներով հասարակության տարվածության հետեւանքով մարդիկ կսկսեն մահը որպես տեսարժան մի բան ընկալել:    

Սակայն սպանությունների «ժողովրդականացումից» դեպի մարդկանց իրական որս անցման համար նաեւ գլոբալ անհավասարության աճ անհրաժեշտ կլինի հարուստների եւ աղքատների միջեւ: Մաքուր ջրի պակասը, սննդային ռեսուրսների անհետացումը, գերբնակեցումը կհանգեցնեն նրան, որ ավելորդ բնակչության վերացումը նորմա կդառնա: Այդտեղից հեռու չէ նաեւ նման  «ժողովրդագրական միջոցները» դիտարժան միջոցառման վերածելը, նշում է Ռայթը, հայտնում է Lenta-ն: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ