News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հունգարիայի արտաքին գործերի ու արտաքին առեւտրի հարցերով նախարար Պետեր Սիյարտոն հաջորդ շաբաթ կայցելի Ադրբեջան:

Ադրբեջանում Հունգարիայի դեսպանատունը Report–ին հայտնել է, որ նախարարը մասնակցելու է Ադրբեջան–Հունգարիա տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստին, որը անցնելու է Բաքվում հունիսի 28-ին:

Նախարարի հետ միասին Բաքու է ժամանելու հունգարացի ձեռներեցների մեծ պատվիրակություն:

Հիշեցնենք, որ պաշտոնական Բուդապեշտը նավթադոլարները գերադասեց բարոյականությանն ու պատվին՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանի մարդասպանին՝ Ռամիլ Սաֆարովին արտահանձնելով Ադրբեջան: Չնայած դատավճռին, որը Սաֆարովին ցմահ ազատազրկման էր դատապարտում, Հունգարիայի իշխանությունները մարդասպանին հանձնել են Ադրբեջանին, որտեղ նա ազատ է արձակվել ու մեծարվել որպես ազգային հերոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ