News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը պատասխանել է հանրապետական Դոնալդ Թրամփի մեղադրանքներին։ Մեկնաբանելով իրեն ստախոս անվանած Թրամփի հայտարարությունները՝ Քլինթոնը նշել է, որ Դոնալդ Թրամփը անպատասխանատու գաղափարներով թեկնածու է։

«Ենթադրում եմ, որ նախօրեի ելույթը նրա վրա շատ էր ազդել, քանի որ նա անմիջապես Twitter–ում ցնդաբանություն էր դուրս տվել եւ դավադրության տեսություն առաջ քաշել։ Այսօրվա ելույթում նա նույն  բանն է արել։ Նա անձամբ ինձ է հետապնդում, քանի որ ըստ էության պատասխաններ չունի»,– մեջբերում է Ռոլի քաղաքում Քլինթոնի ելույթը CNN–ը։

Նշենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 8-ին, իսկ հուլիսին կուսակցական համագումարներում կընտրվեն հանրապետական եւ դեմոկրատական թեկնածուները։ Քլինթոնն ու Թրամփը փաստացի ապահովել են իրենց կուսակցությունների անուններից միասնական թեկնածու առաջադրվելու իրավունքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ