News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սիրիայում իրավիճակի կարգավորելու համար պետք է ահաբեկիչների ու սպաառազինման ապօրինի մատակարարումների համար փակել թուրք-սիրիական սաահմանը: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Թուրքիայի ու Սիրիայի սահմանը մնում է մշտական լարվածության աղբյուր՝ թուրքական կողմից գրոհայինների շարունակվող ներթափանցման, Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումների համար զենքի ու զինամթերքի մատակարարումների պատճառով: Սիրիայում իրավիճակի կարգավորման համար պետք է փակել թուրք-սիրիական սահմանը սպառազինումների բոլոր ապօրինի մատակարարումների, ահաբեկիչների շարքերը համալրող զինյալների տեղաշարժի համար՝ ճիշտ այնպես, ինչպես արձանագրված է ՄԱԿ-ի ԱԽ-ի 2170, 2178, 2258 բանաձեւերում»,- ասել է նա հունիսի 23-ին ճեպազրույցի ընթացքում:

Մոսկվայում նշում են, որ Սիրիայում իրավիճակն այսօրվա դրությամբ մնում է «բարդ ու ծայրաստիճան անբարենպաստ», հավելել է նա:

«Ցավոք, նույնիսկ մուսուլմանների համար սրբազան ամսին՝ Ռամադանին բռնության ինտենսիվությունը ամբողջովին չվերացավ: Շարունակվում է սիրիական բանակի ու ժողովրդական աշխարհազորի դիմակայությունը ահաբեկչական խմբավորումներին: Առավել ակտիվ են բախումները Մանբիջ բնակավայրի մոտ, որտեղ ԻՊ զինյալները փորձում են ճեղքել շրջափակումը»,- արձանագրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Պակիստանում մահապարտ ահաբեկչի հարձակումից հինգ չինացի ինժեներ է զոհվել
Հարձակման պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել․․․
Ամենաշատ