Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) եւ Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) զգալի առաջընթաց են արձանագրել համատեղ աշխատանքում: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին լրագրողներին ասել է Չինաստանի ԱԳՆ-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների բաժնի տնօրեն Գույ Ցունյուն:
«Այսօր Չինաստանի եւ Ռուսաստանի առաջնորդների հանդիպմանը կողմերը փաստեցին, որ վերջին երկու տարիներին ՇՀԿ-ի եւ ԵՏՄ-ի անդամներն ակտիվորեն համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հիմունքով»,- հաղորդել է Գույ Ցունյունը:
Նրա խոսքով, երկու միավորումների շրջանակում ակտիվ համագործակցություն կա տրանսպորտի, ներդրումների, տնտեսական, միջտարածաշրջանային կապերի զարգացման, շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում: