News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիայում հույս ունեն, որ ապագայում ատոմային էներգիայի կարիք չեն ունենա: Մինչեւ 2030 թվականն ամերիկյան նահանգն ամբողջ էներգիայի 50%-ը կստանա վերականգնվող աղբյուրներից: Այս մասին գրում է Ռոսբալտը՝ վկայակոչելով Inhabitat-ը:

Մինչեւ 2025 թվականը գազ եւ էլեկտրաէներգիա մատակարարող խոշորագույն Pacific Gas & Electric Company (PG&E) ընկերությունը կփակի նահանգի վերջին՝ Դյաբլո Քանյոն ատոմային էլեկտրակայանը: Դրա փոխարեն էներգիա կարտադրվի արեւի եւ քամու օգնությամբ:

Նշենք, որ համացանցում ԱԷԿ-ը պահպանելու շուրջ ստորագրահավաք է կազմակերպվել: Նախաձեռնողները պնդում են, որ այն «էներգիայի անվտանգ, մաքուր եւ հուսալի աղբյուր է»: Նրանց համոզմամբ, ԱԷԿ-ի փակումից հետո Քալիֆորնիան «վտանգավոր» կախվածության մեջ կընկնի բնական գազից:

2013 թվականին գիտնականները նշում էին, որ կայանը չի համապատասխանում սեյսմիկ անվտանգության կանոններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ