News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Աճուրդի են հանել Ուիթնի Հյուսթոնի անձնագիրը, հագուստներն ու պարգեւները: Բեւեռլի Հիլզում աճուրդի կհանվի, ընդհանուր առմամբ, ավելի քան 100 իր, որոնք պատկանում են հանրահայտ երգչուհուն եւ նշանավորում նրա 30-ամյա կարիերան: Այս մասին հաղորդում է NTDTV-ն:

Ամերիկյան անձնագրի մեկնարկային գինը, որը երգչուհին օգտագործել է 1985 թվականին՝ համաշխարհային առաջին շրջագայության ժամանակ, 1300 դոլար է:

Աճուրդի շրջանակում կվաճառվեն նաեւ այս աշխարհից հեռացած այլ փոփ աստղերի իրեր: Մասնավորապես, Փրինսի «Դեղին ամպ» հայտնի կիթառի մեկնարկային գինը 30 հազար դոլար է: Վաճառքի հանված իրերի ցանկում է նաեւ Դեւիդ Բոուիի մազափունջը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ