News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայի քաղաքացի Ռիֆաթ Չեթինը, որը 2014 թվականին Twitter-ում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ «Մատանիների տիրակալից» Գոլումի լուսանկարներ է հրապարակել, մեկ տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Չեթինը դատարանի առջեւ է կանգնել նախագահին վիրավորելու մեղադրանքով:

Թուրքական լրատվամիջոցների տվյալներով, Անթալիայի դատարանը վճռել է, որ Չեթինը մեկ տարի բանտում կանցկացնի, եթե հինգ տարվա ընթացքում եւս մեկ հանցանք կատարի: Դատարանը նրան նաեւ զրկել է նաեւ ծնողական իրավունքից, այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Թուրքական օրենսդրության համաձայն, այս հանցագործությունը պատժվում է մինչեւ 4 տարի ժամկետով ազատազրմամբ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մեկ այլ թուրքի՝ Բիլգին Չիֆչիի գործով դատական նիստը հետաձգվում է՝ փորձագիտական գնահատականի անհրաժեշտության պատճառով: Չիֆչիին աշխատանքից հեռացրել էին՝ նույն կերպարի հետ Էրդողանին համեմատելու համար:

Գոլումը «Մատանիների տիրակալը» ժապավենի հերոս է՝ նախկին հոբիթ, գունատ արարած, որը հալչում է արեւի լույսի ներքո եւ անձի երկվությամբ է տառապում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ