News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստան այցի երկրորդ օրը՝ հունիսի 25-ին, Հռոմի Ֆրանցիսկոս պապը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որը կառուցվել է 1967 թվականին: Նույնանուն բլրի վրա տեղակայված համալիրը նվիրված է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում թուրքական իշխանությունների կողմից կազմակերպված ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակին: 

2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Հռոմի պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում պատարագի ժամանակ հիշատակեց զոհերին եւ մարդկությանն ուղղված իր ուղերձում նշեց, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որն իրագործվել է ազգային պատկանելության պատճառով:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ղեկավարությունը Ֆրանցիսկոս պապի համար խորհրդանշական նվեր է պատրաստել:Տնօրեն Հայկ Դեմոյանի խոսքով, Պապին հուշահամալիրի պատկերով ոսկե մեդալ եւ քրիստոնեական մոտիվներով փորագրանկար են նվիրելու: 
Թանգարանում հույս ունեն, որ Ֆրանցիսկոս պապն իր տպավորությունները կկիսի պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը բացվել է 1995 թվականին: Այն գրեթե ամբողջությամբ գետնի տակ է գտնվում եւ կազմված է երկու հարկից: Թանգարանում ներկայացված են լուսանկարներ եւ հրապարակումներ, որոնք վկայում են մեկ դար առաջ հայ ժողովրդի դեմ իրագործված վայրագությունների մասին: 
2014 թվականի մայիսին Forbes ամսագիրը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ներառել է աշխարհի 9 թանգարանների շարքում, ուր յուրաքանչյուր մարդ պետք է այցելի:

Թանգարանից ոչ հեռու գտնվող պուրակում օտարերկրյա պետական գործիչները ծառ են տնկում՝ ի հիշատակ 1915-ի ողբերգական իրադարձությունների զոհերի: 
2001 թվականին Հռոմի Հովհաննես Պողոս 2-րդ պապը՝ Հայաստան ժամանած առաջին կաթոլիկ հովվապետը, նույնպես եղեւնի է տնկել: Շուտով պուրակում նաեւ Ֆրանցիսկոս պապի տնկած եղեւնին կլինի:

Բացի այդ, հուշահամալիրում նախատեսվում է Պապի հանդիպումը Ցեղասպանությանը վերապրածների եւ նրանց ժառանգների հետ:
«Դա շատ խորհրդանշական եւ կարեւոր է: Այդ մարդիկ սարսափելի արհավիրք են ապրել, փրկվել են նաեւ կաթոլիկ հոգեւորականների շնորհիվ, եւ հիմա առիթ ունեն հանդիպել կաթոլիկ եկեղեցու առաջնորդի հետ»,- նշեց թանգարանի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Ամենաշատ