Քամերունի օրենսդիրները պատրաստվում են անհավատարիմ տղամարդկանց բանտ ուղարկել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով BBC News-ը:
Խորհրդարանում այդ հարցով քննարկում են ընթանում: «Արտամուսնական կապից երեխա ունեցող տղամարդիկ պետք է պատժվեն, քանի որ դա ամուսնական դավաճանության վկայություն է»,- նախաձեռնությունն այսպես է մեկնաբանել օրենսդիրներից մեկը:
Նորամուծության դեմ է հանդես եկել Քամերունի փաստաբանական պալատը: Իրավաբանների խոսքով՝ նման օրենքի ընդունումը երկիրը հետ կմղի եւ միայն կավելացնի երկրի բանտային բնակչության թիվը:
Միաժամանակ, երկրում գործող կանոնների համաձայն, արտամուսնական սեռական կապի մեջ մտած կանանց 2-6 ամիս ժամկետով ազատազրկում է սպառնում: