News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ոստիկանության հերթական հակակոռուպցիոն ծրագրերի շրջանակում են նաեւ  տեսախցիկները, որոնք պարտադիր պետք է կրեն Հայաստանի Հանրապետության բոլոր ճանապարհային ոստիկանները:

Տեսախցիկներն արտադրվում են ՀՀ ոստիկանության հատուկ պատվերով` ճանապարհային ոստիկանության կարիքների համար: ՃՈ պահանջով այս սարքի համար ստեղծվել է առանձին հայաֆիկացված ծրագիր, ինչը կբացառի ճանապարհային ոստիկանի կողմից որեւէ միջամտություն:

Ձայնագրող, տեսաձայնագրող, լուսանկարող այս խցիկները մշտապես միացված վիճակում լինելու են ամրացված համազգեստին: Ճանապարհային ոստիկանը չի կարողանա իր ցանկությամբ անջատել սարքը, քանի որ չֆիքսված յուրաքանչյուր րոպեի համար նա պարտավոր կլինի հիմնավոր բացատրություն ներկայացնել ղեկավարությանը:

Տեսախցիկը նկարահանում է մոտ 180 աստիճան անկյան տակ: Հիշողությունը 3 օրը մեկ ավտոմատ թարմացվում է, անհնար է ջնջել որեւէ տեսանյութ: Գերժամանակակից նկարահանող սարքերը նկարահանում կիրականացնեն գիշեր թե ցերեկ, մինուս 50-ից պլուս 50 ջերմաստիճանի պայմաններում: Կոտրվել, փչանալ, ջարդվել բառերը այս տեսախցիկների համար չեն:

Ջերմադիմացկուն, հարվածակայուն խցիկների նկարահանած նյութերը հնարավոր կլինի հետեւել միայն մեկ համակարգչով եւ մեկ ծրագրով:

Այս ամենը իհարկե թույլ կտա առավել մանրամասն հետեւել ճանապարհային ոստիկանների գործողություններին եւ որակապես կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, տարատեսակ միջնորդություններն ու հեռախոսազանգերը, օգտակար կլինի վիճելի հարցերը լուծել իրական փաստերով:

Շուտով նման տեսախցիկներ կունենան բոլոր ճանապարհային ոստիկանները եւ ինչպես ասում են լավ է մի անգամ տեսնել քան 1000 անգամ լսել ու կարդալ:

Տպել
Ամենաշատ