News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ավստրալական Քվինսլենդի Ջեյմս Քուքի անվան համալսարանի գիտնականները 25 մլն տարի առաջ գյուղատնտեսական գործունեության վկայություն են հայտնաբերել: Սակայն հայտնաբերված սնկի այգիների մնացորդները ոչ թե մարդկանց, այլ տերմիտների գործունեության արդյունքն են:

Ըստ Gazeta-ի, սնկի այգիներն առանձին խոռոչներ են մրջնաբներում կամ տերմիտների բներում, որտեղ միջատները սնկեր են աճեցնում՝ բնանյութն ավելի դյուրին յուրացվող սննդի վերածելու համար:

Գիտնականներն օգտագործել են ժամանակակից տերմիտների ԴՆԹ-ն՝ դրանք Արեւելա-Աֆրիկյան հովտում հայտնաբերված մնացորդների հետ համեմատելու համար: Նախապես տերմիտները բնակվել են աֆրիկյան արեւադարձային անտառներում, սակայն սնկաբուծությանն անցումը նրանց թույլ է տվել բնակեցնել երաշտային սավաննան, իսկ ավելի ուշ՝ տեղափոխվել Ասիա:

Հետազոտողները տերմիտների բներում սնկի այգիների առաջացումը կապում են շուրջ 31 մլն տարի առաջ հովտի լանդշաֆտի փոխակերպման հետ: Երաշտային շրջանում փայտի 90%-ը մշակում են հենց տերմիտները, այդ պատճառով հետազոտությունը թույլ կտա հասկանալ, թե սնկերի եւ տերմիտների միջեւ համակեցության զարգացումն ինչպես է նպաստել ուսումնասիրվող տարածքում ածխածի շրջապտույտին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ