News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Սանկտպետերբուրգյան հանդիպումից վերադառնալով՝ Սերժ Սարգսյանը մեկնել է Արցախ՝ մեկ նկատառումով, որպեսզի ցույց տա, որ հայկական կողմը ոչինչ չունի զիջելու այս փուլում, եթե պետք է` պատերազմելու է:

«Ղարաբաղ նրա այցը թե արտաքին, թե ներքին մեսիջ էր, որ հողեր տալու մասին զրույցներն անհիմն են, ընդ որում՝ պետք է հաշվի առնել, որ պատերազմն այս փուլում ձեռնտու չէ նաեւ Ռուսաստանին, որը նույնպես խաղում է ստատուս քվոյի վրա։ Սա միակ կետն է, որտեղ համընկնում են հայկական եւ ռուսական շահերը:

Մյուս կողմից` ապրիլյան դեպքերից հետո Սերժ Սարգսյանը փորձում է անձամբ տեսնել, թե ինչ է փոխվել մեզ մոտ` դիրքերում։ Իսկ փոխվել է շատ բան. բոլոր դիրքերը, այսպես ասած` «թարմացվել» են, բոլորն անխտիր ունեն գիշերային լուսավորող սարքեր, ցանկացած շարժ, անօդաչու «պիլոտնիկ» անմիջապես երեւում է, թաքստոցներ ենք փորել զինտեխնիկայի համար, առաջ բաց դաշտերում, արեւի տակ կանգնած էին, հիմա չես տեսնի դրանք։ 20 տարում ինչ չի արվել, էս երկու ամսվա ընթացքում արեցինք։

Սա Սերժ Սարգսյանի թվով երրորդ այցն էր մեզ մոտ` ապրիլյան դեպքերից հետո։ Էստեղի գլխավոր հրամանատարության առջեւ խնդիրներ էին դրվել, շուտ-շուտ գալիս-հետեւում է դրանց կատարմանը»,- տեղեկացրեց ղարաբաղյան բարձրաստիճան աղբյուրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ