Հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր:
ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հակառակորդը հրադադարի ռեժիմը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից` հյուսիսային ուղղությամբ կիրառելով նաեւ ենթափողային նռնականետ /ԳՊ-25/ (1 արկ):
«ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն»,-ասված է հաղորդագրության մեջ: