News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու որոշումը նշանավորեց եվրոպական երազանքի ավարտը, գրում է The Independent–ը։
Պարբերականը հիշեցնում է Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Էդվարդ Գրեյի բառերը. «Ամբողջ Եվրոպայում մարում են կրակները»։ Հետեւելով հանրաքվեի արդյունքներին՝ հեղինակը գալիս է այն եզրակացության, որ այդ բառերը լավագույնս նկարագրում են աշխարհամասում իրավիճակը։

Տեսաբանը խոստովանում է, որ եվրոպական նախագիծն իր 60-ամյա պատմության մեջ կրեց ամենանվաստացուցիչ եւ ջախջախիչ պարտությունը։ ԵՄ ոչ մի անդամ պետություն նախկինում չէր լքել բլոկը։ Իսկ այստեղ խոսքն այնպիսի մեծ պետության մասին է, ինչպիսին Մեծ Բրիտանիան է, որտեղ ապրում է ԵՄ բնակչության 10 տոկոսը, եւ որին բաժին է ընկնում ԵՄ ՀՆԱ 1/5-ը։

Հեղինակը կանխատեսում է, որ Բրիտանիան եւ նրա եվրոպական հարեւանները դառը վեճերի եւ նախատինքների փուլ են մտնում այնպիսի ժամանակահատվածում, երբ Արեւմուտքը տնտեսության եւ անվտանգության լուրջ խնդիրներ ունի։ Դրանց արդյունքում Բրիտանիան եւ Եվրոպան կթուլանան։

Brexit–ից հետո մյուս եվրոպական պետությունները կսկսեն պնդել, թե ԵՄ–ն ն կարող է ապրել եւ ծաղկել առանց Մեծ Բրիտանիայի։ Սակայն հանրաքվեն հավանաբար շղթայական ռեակցիա կբերի մյուս երկերում՝ Շվեդիայում, Դանիայում, Նիդեռլանդներում եւ անգամ Ֆրանսիայում։

Նիդեռլանդական «Ազատության  կուսակցության» առաջնորդ Գերթ Վիլդերսն արդեն կոչ է անում հանրաքվե անցկացնել իր երկրում։ Ֆրանսիական «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը Թվիթերում գրել է հաղթանակի մասին։

Հեղինակը նշում է, որ ինքը համաձայն է Մեծ Բրիտանիայի «Անկախության կուսակցության» ղեկավար Նայջլ Ֆարաջի հետ, որ Brexit–ը կարող է դառնալ եվրոպական նախագծի փլուզման սկիզբը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ