News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին հանրաքվեի արդյունքները պատկերավոր ապացույց են, որ «Հանրապետական» կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփն է դառնալու ԱՄՆ հաջորդ նախագահը, գրում է Daily Mail–ը:

Հայտնում են, որ այս տեսակետն ակտիվ տարածվում է սոցցանցերում: Դրա հիմքում այն է որ Brexit –ի կողմնակիցները հաղթանակ են տարել հիմնականում՝ միգրանտների հարցում իրենց քննադատական դիրքորոշման պատճառով: Թրամփն էլ է հակամիգրացիոն հռետորաբանության կողմնակից, ու միանգամայն հավանական է, որ ամերիկացիները նոյեմբերի 8-ին հենց նրա՛ օգտին կքվեարկեն:

Սոցցանցերի շատ օգտատերեր Թրամփին համեմատում են բրիտանական «Անկախության կուսակցության» առաջնորդ Նայջել Ֆարաջի կամ Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնի հետ: Երկու քաղաքական գործիչներն էլ ԵՄ կազմից Բրիտանիայի դուրս գալու ակտիվ կողմնակիցներից էին:

Թրամփի վերելքն ու Brexit–ի հաջողությունը դարձել են այս տարվա երկու անսպասելի քաղաքական երեւույթները, ասվում է նյութում: Սա վկայում է այն մասին, որ աշխարհի տարբեր ժողովուրդներ ներկա պայմաններում ողջունում են մեկուսացման ու ազգայնական քաղաքականությունը:

Հիշեցնենք, որ նախօրեին կայացած հանրաքվեի արդյունքում ԵՄ–ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցները հաղթահարել են 16.7 մլն ձայնի շեմը:

Մեծ Բրիտանիայի դուրս կգա Եվրամիությունից՝ այդ միությունում 43 տարվա անդամակցությունից հետո: Բրիտանացիների 51.9 տոկոսը կողմ է քվեարկել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, իսկ դեմ՝ 48.1 տոկոսը: Հյուսիսային Իռլանդիայի եւ Շոտլանդիայի քաղաքացիները կողմ են արտահայտվել ԵՄ կազմում մնալուն։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ