News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում ընթացած հանրաքվեի արդյունքները, որի համաձայն բրիտանացիների մեծամասնությունը քվեարկել է երկրի` ԵՄ-ից դուրս գալու օգտին, Դանիայի եւ Եվրոպայի համար տխուր են: Այդ մասին հայտնել է Դանիայի վարչապետ Լյոկկե Ռասմուսենը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Հինգշաբթի Մեծ Բրիտանիայում հանրաքվե է տեղի ունեցել Եվրամիությանը երկրի անդամակցության վերաբերյալ: Պաշտոնական տվյալների համաձայն,  Brexit-ի օգտին է քվեարկել 51,9 տոկոսը:

«Մենք պետք է  հարգենք Մեծ Բրիտանիայի բնակչության մեծամասնության կատարած ընտրությունը: Ես չեմ թաքցնի նաեւ այն փաստը, որ կարծում եմ, որ դա Եվրոպայի եւ Դանիայի համար տխուր արդյունք է: Այժմ բրիտանական կառավարությունը պետք է որոշի Մեծ Բրիտանիայի հետագա ուղին: Ես հույս ունեմ, որ Մեծ Բրիտանիան կշարունակի սերտ հարաբերություններ պահպանել ԵՄ-ի հետ», — ասել է Դանիայի վարչապետը, որի խոսքերն են մեջբերվում մամուլի համար հաղորդագրություններում: 

Նրա խոսքով, բրիտանական հանրաքվեի արդյունքները չեն փոխում այն փաստը, որ Դանիան մնում է Եվրամիության անդամ, որը Դանիայի համար մնում է աշխարհի վրա ազդելու լավագույն հնարավորությունը: 

Ռասմուսենը նշել է, որ բրիտանական, ինչպես նաեւ նախկինում Նիդերլանդներում եւ Դանիայում անցկացված հանրաքվեները մտորման առիթ են տալիս, որովհետեւ, նրա խոսքով, բնակչության շրջանում թերահավատություն կա ԵՄ-ի հանդեպ: Այդ պատճառով ԵՄ-ի անդամ երկրները պետք է  ուշադրություն դարձնեն այն հարցերին, որոնք հուզում են բնակչությանը, կարծում է Դանիայի վարչապետը: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ