News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում սկսվել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի դիմավորման հանդիսավոր արարողությունը։ 

Օդանավ են բարձրացել ընդունող երկրի պետական արձանագրության ծառայության ղեկավարը եւ ընդունող երկրում հյուրընկալվող պետության լիազոր դեսպանը։ Այս դեպքում դա Հայաստանում Սուրբ Աթոռի նվիրակ Մարեկ Սոլչինսկին է։ Բարձրանալով օդանավ՝ նրանք Հռոմի Պապին հրավիրեցին դուրս գալ եւ ոտք դնել հայկական հողին։

Օդանավի մուտքի մոտ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին դիմավորեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու նրա տիկինը, ինչպես նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Դիմավորողների թվում են նաև պետական պաշտոնյաներ, դիվանագետներ, Հայ Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների եպիսկոպոսներ: 

Անկասկած, այդ հանդիպմանն ոգեւորությամբ սպասում է ամբողջ Հայաստանը, հայկական Սփյուռքը, ինչպես նաեւ ամբողջ աշխարհի քրիստոնյաները։

Հռոմի Պապին ողջունեցին «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի սաները՝ կատարելով հայկական միջնադարյան շարականներ։ Երգչախմբի ղեկավարն է մաեստրո Տիգրան Հեքեքյանը։ Երեխաները ազգային տարազներով Հռոմի Պապին ծիրան եւ լավաշ մատուցեցին, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական ժառանգության ցուցակում։

Հիշեցնենք, որ 2001–ին Հայաստանն ընդունել էր Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդին։ Մեր հիշողության մեջ դեռ թարմ են քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումները, որոնց իր ներկայությամբ պատվեց Հովհաննես Պողոս Երկրորդը։

Հայաստանի նախագահն ու Հռոմի Պապը ընդունեցին նաեւ պատվո պահակախմբի վաշտի հրամանատարի զեկույցը: Արարողությունը եզրափակվեց պատվո պահակախմբի վաշտի հանդիսավոր երթը։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նախագահական սրահում Հանրապետության Նախագահի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ կարճատև զրույցից հետո, Սրբազան Քահանայապետը մեկնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ նախատեսված է Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը:

Այսօր պլանավորված է  Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում եւ ՀՀ նախագահի նստավայրում Պոնտիֆիկոսի ողջույնի արարողությունը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վատիկանը հատուկ նամականիշ է թողարկել Հռոմի պապի նկարով՝ թիկունքին Ծիծեռնակաբերդը (Ֆոտո)
Ֆրանցիսկոս Պապը Հայաստան էր ժամանել հունիսի 24-26-ը` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով…
Միհրան Պողոսյանն Ավանում քարոզչության արգելքի մասին․ ծիծաղելի հարցերին չեմ պատասխանում
Լրատվամիջոցներում շրջանառվում էր տեղեկություն այն մասին, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Միհրան Պողոսյանին անձամբ նախազգուշացրել է, որ վերջինը «ներկա չգտնվի» Ավանում ՀՀԿ-ի նախընտրական հանդիպմանը․․․
Մեր տարածաշրջանի հակամարտությունները կարող են մեծանալ ու սպառնալիք դառնալ Եվրոպայի համար. ՀՀ նախագահ
Հռոմի Պապի այցը հայաստան խաղաղության այց էր, խաղաղ համակեցություն քարոզող այց էր...
Հայ արքեպիսկոպոս. Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան ամրապնդեց մարդկանց հավատքը
Բոլոր քրիստոնյաները պետք է Պապի նման խաղաղության սուրհանդակներ լինեն...
Հռոմի Պապը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին
Հայ առաքելական եկեղեցու կողմից ինձ ցուցաբերած ընդունելության եւ եղբայրության համար...
Հռոմի Պապը տեսանյութ է հրապարակել Հայաստան կատարած այցի մասին
Տեսանյութում ներկայացված է Պապի եռօրյա այցի ֆոտոպամտությունը...
Ամենաշատ