News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան քվեարկել է Եվրամիությունից դուրս գալու օգտին` դրանով սկիզբ դնելով պատմության մեջ ամենաբարդ ամուսնալուծության գործընթացին, գրում է   Financial Times-ը:

Հաղորդվում է, որ ԵՄ-ի ղեկավարությունը գործողությունների մոտակա պլան ունի, սակայն բանակցությունները մեծ մասամբ հանպատրաստից կլինեն: Փորձագետների գնահատականով, Բրիտանիայի դուրս գալու գործընթացը կարող է երկուսից տասը տարի խլել, եթե ոչ ավելի:  

«Մենք միլիոնավոր խելագար հարցերի ենք բախվել եւ մոտ ժամանակներս դրանց պատասխան չենք ունենա», — հայտնել է ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյան: 

Հեղինակը պարզաբանել է, որ անհրաժեշտ է նախ Մեծ Բրիտանիային անջատել դաշինքից, որում նա եղել է 43  տարի, պատռել համատեղ ինքնիշխանության ժառանգությունը, իսկ հետո վերակազմակերպել մոլորակի վրա խոշորագույն միասնական շուկան: 

Այդ կապակցությամբ երեք հիմնարար խնդիր է առաջանում. ինչ քաղաքական եւ առեւտրական պայմանավորվածություններ է պահանջում Բրիտանիան եւ կհամաձայնի արդյոք դրան ԵՄ-ը, արդյոք միաժամանակ համաձայնագիր կկնքվի   Brexit-ից հետո առեւտրի սկզբունքների մասին, հնարավոր է արդյոք վերակազմակերպել անցումային շրջանը հետեւանքները մեղմելու համար:   

Եվրոպացի իրավաբաններն իրենց առաջ երկու ուղի են տեսնում: Նախ` նրանք կարող են գործել ԵՄ-ի պայմանագրի 50-րդ հոդվածի համաձայն, որը երկու տարի է տալիս դաշինքից դուրս գալու օգտին` այդ ժամկետը երկարաձգելու իրավունքով:   

Երկրորդ տարբերակի համաձայն, իրավաբանները կպայմանավորվեն առեւտրի, անվտանգության եւ այլնի շուրջ: Դրանք ավելի բարդ բանակցություններ են եւ ավելի բարդ կլինի պայմանավորվածությունների վավերացումը. դրա համար անհրաժեշտ է   30 խորհրդարանի միաձայն որոշումը:

Կան նաեւ այլընտրանքային տարբերակներ, օրինակ` Բրիտանիայի պայմաններով  «ամուսնալուծությունը»: Brexit-ի կողմնակիցներն արդեն ասել են, որ համայնքների պալատը կարող է անմիջապես չեղյալ համարել ԵՄ-ի հանդեպ որոշ պայմանավորվածություններ:   

Սակայն ցանկացած միակողմանի քայլ կսրի լարվածությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում, գրում է FT-ն եւ Բրյուսելի կողմից պատասխան հակազդեցություն կառաջացնի, ներառյալ միասնական շուկայում բրիտանական ընկերությունների համար արտոնությունները: 

Հեղինակը կանխատեսում է, որ ԵՄ-ի հետ Բրիտանիայի պաշտոնական խզումը շուտով տեղի չի ունենա, սակայն Բրիտանիայում քաղաքական քաոս կսկսվի վարչապետ Դեւիդ Քեմերոնի հրաժարականի պատճառով: 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը
Ուրախ ենք ողջունել կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկիին…
ՀՀ-ի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Հռիփսիմե Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում
Վերոհիշյալն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի և մեր տարածաշրջանի համար, հատկապես այս շրջանում, երբ Հայաստանի և Ադրբեջանի...
Եվրահանձնաժողովի ղեկավարը խնդրում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին վերջապես օգնել Ուկրաինային
Այժմ ես շատ հստակ կոչ եմ անում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին հավաքվել և վերջապես․․․
Կանադայից առաջին փորձագետն է միացել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Ուրախ ենք ողջունել կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկուն ԵՄ...
Հույս ունեմ՝ Եվրոպան ապագայում ՀՀ-ն կդիտարկի որպես եվրոպական քաղաքակրթության մի մաս․ Շվեդիայի պատգամավոր
Նա հայտարարել է, որ այս տարվա փետրվարին Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմին ուղղված նամակում առաջարկել...
Ամենաշատ