News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Christian Dior նորաձեւության տան ստեղծագործական տնօրենն առաջին անգամ կին կլինի: Ըստ The New York Times-ի, այդ պաշտոնում կաշխատի Մարիա Գրացիա Կյուրին՝ Valentino-ից:

Gazeta-ի փոխանցմամբ, Կյուրին առաջին կինը կլինի, որը Dior-ի 70-ամյա պատմության ընթացքում կստանձնի ստեղծագործական տնօրենի պաշտոնը: Նրա նշանակման մասին կհայտարարվի հուլիսին:

Dior-ում եւ Valentino-ում հրաժարվել են մեկնաբանություններից, սակայն բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրը հաստատել է լուրը:

Ներկայում Կյուրին իր վաղեմի մրցակից Պիեռպաոլո Պիչոլիի հետ Valentino-ի ստեղծագործական տնօրեններից է: Այդ պաշտոնում նա նշանակվել է 2008 թվականին:

Բելգիացի դիզայներ Ռաֆ Սիմոնսը Christian Dior-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնից հեռացել է 2015 թվականի հոկտեմբերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ