News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի ավտոշարասյունը «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Տասնյակ մարդիկ են հավաքված օդանավակայանում, որոնք բացականչում են. «Viva Papa»: Շարասյունը շատ դանդաղ է առաջ շարժվում: Մարդիկ մոտենում են պոնտիֆիկոսին, համբուրում ու սեղմում նրա ձեռքը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կկայանա Պոնտիֆիկոսի ողջույնի արարողությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օդանավակայանում՝ ինքնաթիռի մոտ, Հռոմի Պապին դիմավորել են Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն իր տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի  հետ։

Հռոմի Պապի այցը շատ հագեցած է լինելու. նա Հայաստանում կմնա մինչեւ հունիսի 26-ը: Այցի առաջին օրը Պապը կայցելի Էջմիածնի Մայր տաճար, որտեղ կաղոթի ու իր ողջույնի խոսքը կուղղի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին: Այդ օրը Երեկոյան Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կհանդիպի Հայաստանի նախագահի ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ:

Հունիսի 25-ին Հռոմի պապը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ թանգարան: Այս հուշահամալիրում 2001-ին աղոթել էր նաեւ Հովհաննես Պողոս երկրորդ պապը: Այնուհետեւ նա կայցելի Գյումրի եւ Սուրբ եւ Անմահ Պատարագ կմատուցի Վարդանանց հրապարակում: Նույն օրը երեկոյան Երեւանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն եւ Խաղաղության Աղոթք:

Հունիսի 26-ին Էջմիածնում Ֆրանցիսկոս պապը կհանդիպի եպիսկոպոսների հետ ու ներկա կգտնի Մայր տաճարում պատարագին, որը մատուցելու է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Ակնկալվում է նաեւ համատեղ հռչակագրի ստորագրում:

Կիրակի երեկոյան Հռոմի պապը կաթողի Խոր Վիրապի եկեղեցում, որտեղ բանտարկված է եղել սուրբ Գրիգոր Լուսավորիչը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վատիկանը հատուկ նամականիշ է թողարկել Հռոմի պապի նկարով՝ թիկունքին Ծիծեռնակաբերդը (Ֆոտո)
Ֆրանցիսկոս Պապը Հայաստան էր ժամանել հունիսի 24-26-ը` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով…
Միհրան Պողոսյանն Ավանում քարոզչության արգելքի մասին․ ծիծաղելի հարցերին չեմ պատասխանում
Լրատվամիջոցներում շրջանառվում էր տեղեկություն այն մասին, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Միհրան Պողոսյանին անձամբ նախազգուշացրել է, որ վերջինը «ներկա չգտնվի» Ավանում ՀՀԿ-ի նախընտրական հանդիպմանը․․․
Մեր տարածաշրջանի հակամարտությունները կարող են մեծանալ ու սպառնալիք դառնալ Եվրոպայի համար. ՀՀ նախագահ
Հռոմի Պապի այցը հայաստան խաղաղության այց էր, խաղաղ համակեցություն քարոզող այց էր...
Հայ արքեպիսկոպոս. Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան ամրապնդեց մարդկանց հավատքը
Բոլոր քրիստոնյաները պետք է Պապի նման խաղաղության սուրհանդակներ լինեն...
Հռոմի Պապը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին
Հայ առաքելական եկեղեցու կողմից ինձ ցուցաբերած ընդունելության եւ եղբայրության համար...
Հռոմի Պապը տեսանյութ է հրապարակել Հայաստան կատարած այցի մասին
Տեսանյութում ներկայացված է Պապի եռօրյա այցի ֆոտոպամտությունը...
Ամենաշատ