News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Անցյալ տարի էլեկտրաէներգիայի սակագինը 7 դրամով բարձրացնելը պայմանավորված էր մի շարք գործոններով, որոնք այս տարի կորցրել են իրենց արդիականությունը, ինչն էլ հանգեցրել է սակագների 2.58 դրամով նվազմանը։ Գների ավելի շոշափելի իջեցումը հնարավոր չէ, քանի որ այս տարի նոր գործոններ են ի հայտ եկել, որոնք ազդում են էլեկտրաէներգիայի գների վրա։ Այս մասին հունիսի 24-ին լրագրողներին ասել են ՀԾԿՀ սակագնային քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Գարեգին Բաղրամյւանը եւ ՀԷՑ–ի տնօրեն Կարեն Հարությունյանը։

Նրանց խոսքով՝ նոր սակագներն արդեն չեն պարունակում ՀԷՑ–ի վնասի փոխհատուցումը, ինչի շնորհիվ դրանք ավելի էժան են, քան անցյալ տարվանը։ Բացի այդ, այս տարի ՀԷՑ–ը 2.8 մլրդ դրամով ավելի շատ շահույթ է ունեցել, քան սպասվում էր, ինչը նույնպես դեր է խաղացել սակագների իջեցման գործում։

Միաժամանակ մի շարք այլ գործոններ նպսատել են սակագների բարձրացմանը։ Մասնավորապես ատոմային էլեկտրակայանը անցյալ տարվա հաշվարկներով տալիս էր 2.4 մլրդ կՎտ/ժ, իսկ այս տարի այն 4 ամիս չի գործի, ինչը կհանգեցնի 250 կՎտ/ժ պակասուրդի։ Այդ դեֆիցիտը ստիպված են փակել էլեկտրաէներգիայի մյուս արտադրողները, որոնք, սակայն, էլեկտրաէներգիայի ավելի բարձր ինքնարժեք ունեն։ Մասնագետների խոսքով, եթե չլինեին էլեկտրաէներգիայի գներն իջեցնող վերոնշյալ գործոններն, այս տարի դրանք կբարձրացնեին էլեկտրակայանի կանգնեցման պատճառով։

Բացի այդ, Հայաստանում այս տարվանից իրականացվում է բարձրավոլտ էլեկտրակայանների հետ կապված 2 խոշոր ծրագիր, նշել է Բաղրամյանը։ Դա Իրան–Հայաստան էլեկտրահաղորդման լարի երրորդ գիծն է եւ Վրաստանի ուղղությամբ ենթակայանները։Այս կապակցությամբ վարկից ներդրումներ են արվում, որն անհրաժեշտ է լինելու մարել եկող 40 տարվա ընթացքում։

Անդրադառնալով լրագրողների հարցին, թե ինչու այդ վարկը պետք է մարի հայ սպառողը, այլ ոչ թե բարձրավոլտ էլեկտրակայանները, Բաղրամյանը նշեց, որ առանց վարկի, էլեկտրակայանները ստիպված կլինեին ինքնուրույն ներդրումներ անել  այդ նախագծերի մեջ, որից հետո նրանք ստիպված կլինեին բարձրացնել իրենց եկամուտների մակարդակը (հավանաբար էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հաշվին)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ