News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մոտ ժամանակները մեկնակող պիլոտային ծրագրի շրջանակում նոր հաշվիչներ են ներդրվելու Էրեբունի համայնքի մի քանի թաղամասերում: Մինչեւ տարեվերջ դրանք կներդրվեն նաեւ քաղաքի մի քանի այլ թաղամասերում, իսկ մի քանի տարվա ընթացքում՝ ամբողջ Երեւանում, Գյումրիում ու Արմավիրում: Այս մասին լրագրողներին ասել է «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության տնօրեն Կարեն ՀԱրությունյանը:

Նոր համակարգով հաշվիչները, նրա խոսքով, ունեն մի շարք առավելություններ՝ այսօր գործածվող հաշվիչների համեմատ, սակայն դրանց կիրառումը արդարացված է միայն խիտ բնակեցված քաղաքներում, դրա համար էլ ամբողջ երկրում դրանց ներդրումը նպատակահարմար չէ:

Այնտեղ, որտեղ տնտեսապես շահավետ չի լինի հաշվիչների ներդրումը, ներկա հաշվիչները կփոխարինվեն նոր՝ կիսաավտոմատ հաշվիչներով, որոնք նույնպես մարդկային գործոնը նվազագույնի են հասցնում: Կարեն Հարությունյանը նշեց, որ պիլոտային ծրագրի շրջանակում մոտ ապագայում կիսաավտոմատ հաշվիչներ կներդրվեն Մասիս քաղաքում:

Հիշեցնենք, որ նոր հաշվիչները «Տաշիրի» ու այս ոլորտի ռուսական առաջատար «Համակարգեր ու տեխնոլոգիաներ» ընկերության համատեղ նախագիծն են: Նորարարական սարքավորումը, մասնագետների խոսքով, թույլ կտա կառավարել էլեկտրաէներգիայի սպառումը, ապահովել հաշվիչներից տեղեկությունների ավտոմատ հավաքումը, բարձրացնել էլեկտրաէներգիայի սպառման չափումների ճշգրտությունը ու առավելագույնս բացառել ապօրինի գործածումներն ու էլեկտաէներգիայի կորուստը տեխնիկական անսարքության պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ