News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մոտակա ամսվա ընթացքում բոլոր հաշվիչները, որոնք սխալ են հաշվում գիշերային եւ ցերեկային սակագները, կստուգվեն եւ կշտկվեն: Այդ մասին հունիսի 24-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի Էլեկտրացանցերի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը: 

Սակայն, նրա խոսքով, դա չի օգնի ապագայում ամբողջությամբ բացառել նման խնդիրները, որովհետեւ ժամկետանց հաշվիչները շտկումից հետո էլ կարող են սխալ աշխատել: 

Կարեն Հարությունյանը նաեւ հավելել է, որ իր կարծիքով, գրեթե անհնար է հաշվարկել հաշվիչների անսարքության հետեւանքով սպառողներին հասցված վնասը, որովհետեւ յուրաքանչյուր դեպքում խափանումները տարբեր են եղել. ինչ-որ տեղ հաշվիչներն ավելի կարճ էին հաշվում գիշերային ժամերը, ինչ-որ տեղ դրանք գիշերից առավոտ էին տեղափոխում: Նրա խոսքով, եթե հնարավոր լինի չափել եւ ապացուցել վնասի չափը, այն կփոխհատուցվի: Սակայն առայժմ դա հաջողվել է անել ընդամենը   1 կամ 2 դեպքում:

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովն ընկերությանը տուգանել է հաշվիչների ցերեկայինից գիշերային սակագների անցման գրաֆիկը խախտելու համար: «Էլցանցերի» պնդմամբ, խափանվել է հաշվիչների ծրագրային ապահովումը (խնդիրը կապված է միայն էլեկտրոնայինների հետ, որովհետեւ հին` ինդուկցիոնները միայն ցերեկային սակագնով են հաշվարկում):

Հիշեցնենք նաեւ, որ 2016-ի հոկտեմբերի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագները փոխվում են. Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ, էլեկտրաէներգիայի սակագները նվազում են  2,58 դրամով: Սակայն շատ մասնագետներ եւ հանրային կազմակերպությունների ներկայացուցիչներ պնդում են, որ էլեկտրաէներգիայի սակագները պետք է  նվազեին գոնե     7–10 դրամով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Ամենաշատ