News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սոցիալական կայքերում լուսանկար տեղադրելիս մենք ընտրում ենք այն  նկարը, որով կարելի է տեսնել մեր էության կարեւոր գծերը՝ եռանդուն, ընկերասեր, ջերմ։ Այդուհանդերձ վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ, որոնք տեսնում են մեր լուսանկարները, հավանաբար այդքան էլ ճիշտ չեն գնահատում մեր անհատականությունը։ Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ կարճատեւ տեսահոլովակը կարող է շատ ավելի ճշգրիտ տպավորություն թողնել, փոխանցում է Planet- today–ը։

University of Texas at Austin–ի հետազոտողները մոտ 200 տղամարդկանց եւ կանանց շրջանում ուսումնասիրություն են անցկացրել։ Նրանք վերցրել են մասնակիցների լուսանկարները, որոնք կան ինտերնետ կայքերում եւ կարճ տեսահոլովակներ են նկարահանել այդ անձանց մասին, որպեսզի տեսնեն, թե ինչ առաջին տպավորություն  է ձեւավորվելու մարդկանց մոտ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ համաձայնել են հանդիպել այն անծանոթի հետ, որի մասին տեսահոլովակը տեսել են։ Իսկ եթե տեսել են միայն լուսանկարը, ավելի քննադատաբար են մոտեցել մարդուն։

Բանն այն է, որ մենք թերագնահատում ենք լուսանկարները, քանի որ դրանցում սահմանափակ տեղեկություն է պարունակվում։ Իսկ տեսահոլովակը դինամիկ մանրամասներ է պատմում, որոնք գրավում են մեր ուշադրությունը եւ արագ բացահայտում մարդու մասին տեղեկությունը, անգամ եթե այն տեւում է մի քանի վայրկյան։ Ձայնը, ժպիտը, ժեստերը բավական են մարդու մասին պատկերացում կազմելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Ամենաշատ