News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտնել է, որ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու որոշմանը պետք է հաջորդեն Բրիտանիայի ու մայրցամաքի մյուս երկրների բարօրության «երաշխիքներ», հայտնում է «Ռոյթեր» գործակալությունը:

Հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում կայացել է հանրաքվե՝ ԵՄ-ին երկրի անդամակցության ճակատագրի վերաբերյալ: Ըստ պաշտոնական տվյալների, որոնք հունիսի 24-ին են հրապարակվել, ԵՄ կազմից երկրի դուրս գալուն կողմ է քվեարկել 51.9 տոկոսը:

Հռոմի պապը նշել է, որ հանրաքվեի արդյունքները պետք է հարգել, քանի որ դրանք վկայում են բրիտանական ժողովրդի կամքի մասին:

«Սա ժողովրդի արտահայտած կամքն է, բոլորիցս հսկայական պատասխանատվություն է պահանջվում Միացյալ Թագավորության ժողովրդի բարօրությունը, նաեւ եվրոպական մայրցամաքի բարօրությունն ու գոյակցումն ապահովելու համար»,- ասել է նա լրագրողներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ