News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

 Թուրքիայի փոխվարչապետ Մեհմետ Շիմշեկը հայտնել է, որ բրիտանացիները, քվեարկելով ԵՄ կազմից երկրի դուրս գալու օգտին, բացել են Պանդորայի արկղը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Դուք չեք ուզում բացել Պանդորայի արկղը, բայց այն արդեն բացվել է»,- գրել է Շիմշեկը իր Twitter-յան էջում:

Հանրաքվեին արդյունքներին արձագանքել է նաեւ Թուրքիայի վարչապետի տեղակալ Նուրեթթին Ջանըքլըն: «Սկսվել է ԵՄ փլուզման գործընթացը: Խորտակվող նավից առաջինը Մեծ Բրիտանիան փախավ»,- գրել է նա Twitter–ում:

Հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում կայացել է ԵՄ-ին երկրի անդամակցության վերաբերյալ հանրաքվե: Ըստ պաշտոնական տվյալների՝ ԵՄ կազմից երկրի դուրս գալուն կողմ է քվեարկել 51.9 տոկոսը:

Ըստ վերջին հարցումների՝ Թուրքիայի բնակչության կեսից քիչն է կողմ ԵՄ-ին երկրի անդամակցությանը, հայտնումէ «Ֆրանս Փրեսը»:

ԵՄ ու Թուրքիայի միջեւ ասոցացման մասին համաձայնագիրը ստորագրվել է 1963-ին: Իսկ անդամակցության հայտ Անկարան ներկայացրել է 1987-ին: Անդամակցության մասին բանակցությունները միայն 2005-ին են սկսվել: Այդ ժամանակվանից ի վեր կողմերը համաձայնեցրել են 35 տեխնիկական կետերից 14-ը, որոնք պետք է կատարի Անկարան, որպեսզի ապահովի ԵՄ անդամակցության համար անհրաժեշտ չափորոշիչները: Արգելափակված է մնում 17 կետ, որոնցից չորսի վերաբերյալ հիմա բանակցում են:

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները բազմիցս բարդացել են տարաձայնություններով, որոնց հետեւանքով դրանք դադարել են: Գլխավոր խոչընդոտը մնում է Թուրքիայի դիրքորոշումը Կիպրոսի հարցում: Թուրքիայի ու ԵՄ միջեւ վիզաների չեղարկման ճանապարհին կարեւոր փուլ էր 2013-ի դեկտեմբերին ռեադմիսիայի ( այլ երկրներից արտաքսված քաղաքացիների ընդունման վերաբերյալ պետության համաձայնություն) մասին պայմանագրի ստորագրումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ