News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները բանակցում են ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ կարեւորագույն հարցերի շուրջ, «Ամերիկայի ձայնին» հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Պետք է ասել, որ նախագահները աշխատում են շատ լուրջ աշխատանքային առաջարկների շուրջ: Իհարկե այդ աշխատանքային առաջարկների վերաբերյալ կա՛ն տարաձայնություններ: Ոչ ոք լիարժեք համաձայնություն չէր էլ ակնկալում, բայց երկու կողմերը, իսկ ավելի որոշակի՝ երկու նախագահները համաձայնել են շարունակել աշխատանքները այդ առաջարկների շուրջ»,- նկատել է համանախագահը:

Մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Վիեննայում ու Պետերբուրգում վերջին բանակցությունների արդյունքները՝ ամերիկացի դիվանագետը հավելել է, որ պետք չէ վաղաժամ առաջընթաց ակնկալել:

«Մենք հույս չունենք, որ այս հակամարտությունը կկարգավորվի նախագահների մեկ կամ երկու հանդիպումների արդյունքում, բայց առաջընթացը ապահովված է, ու մենք պետք է հետեւողական լինենք»,- նշել է Ուորլիքը:

Անդրադառնալով ձեռքբերումներին՝ դիվանագետը շեշտել է, որ դրանցից մեկն էլ բանակցային գործընթացը շարունակելու վերաբերյալ նախագահների համաձայնությունն է:

«Առաջին հերթին դա նախագահների կողմից վերահաստատված համաձայնությունն է հրադադարի պահպանմանը, քանի որ միայն շփման գծում ու հայ- ադրբեջանական սահմանին խաղաղության ու կայունության պահպանման հարցում վստահ լինելու դեպքում է հնարավոր այն մթնոլորտը, որն անհրաժեշտ է առաջընթացի համար»,- նշել է ամերիկացի դիվանագետը՝ հավելելով, որ Վիեննայում բանակցություններից հետո կողմերը պահպանել են հրադադարը:

«Նախագահները նաեւ հաստատել են իրենց համաձայնությունը՝ վստահության ու կայունության ստեղծմանն ուղղված որոշակի միջոցառումներին՝ բանակցությունները շարունակելու համար: Մասնավորապես երկու կողմերն էլ հավանություն են տվել ԵԱՀԿ առաքելության ընդլայնմանը ու մենք կցանկանայինք տեսնել այդ պայմանավորվածությունների կատարումը, ու ես կողմերին կոչ կանեի վերջնականապես համաձայնեցնել բոլոր մանրամասները, հաստատել առաքելության ընդլայնումը ու առաջ շարժվել»,- նկատել է Ջեյմս Ուորլիքը:

 Բացի դրանից նրա խոսքով երկու հանդիպումների ընթացքում էլ քննարկվել է ԵԱՀԿ կողմից հետաքննությունների մեխանիզմների ներդրումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
44-օրյա պատերազմին առնչվող քրգործերի շրջանակում առնվազն 17 հազար անձ է հարցաքննվել․ ՔԿ նախագահ 
Առանձնացված քրգործեր կան նախապատերազմական իրադրության․․․
Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է. նա կդառնար 26 տարեկան
Կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր անձնակազմի հետ հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը...
«Քաղաքացիական պայմանագիր». ընդդիմությունը պետք է ծանոթանա ապրիլյան էսկալացիայի հետաքննության զեկույցին
Աբրահամյանն ավելի վաղ ասել էր, որ ներկայիս իշխանության օրոք անհնար է ապահովել ղարաբաղյան 44-օրյա պատերազմի օբյեկտիվ հետաքննություն․․․
Սեյրան Օհանյան. Գործող իշխանությունը ապրիլյան էսկալացիայի մասին զեկույցին ծանոթանալու թույլտվություն չի տալիս
«Ինձ համար գաղտնիք չկա...
Ամենաշատ