News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ խոցելիության գնահատման արդյունքները:

Քննարկման ընթացքում տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն: Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Աբրահամյանը կարեւորել է հանրապետության դպրոցների վերանորոգման ու կառուցման ծրագրերի նպատակային եւ արդյունավետ իրականացումը:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ վերոնշյալ հարցի առնչությամբ եւս մեկ անգամ կատարել մանրամասն վերլուծություն եւ ներկայացնել կառավարության քննարկմանը:  

Տպել
Ամենաշատ