News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները պետք է գաղտնի լինեն, «Ամերիկայի ձայնին» հարցազրույցում հայտնել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:   

«Նախագահների միջեւ բանավեճերը չպետք է հանրային լինեն: Նրանք զրուցում են իրար հետ` ինչ-որ բանի վերաբերյալ համաձայնելով, իսկ ինչ-որ բանի վերաբերյալ` ոչ: Այն ոլորտները, որոնց վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել, ավելի շատ են, քան այն ոլորտները, որոնց վերաբերյալ պահպանվում են տարաձայնությունները, սակայն, անկասկած, ամեն ինչ պետք է համաձայնեցվի: Սա այն դեպքը չէ, երբ կարելի է մեկ հարց առանձնացնել եւ հայտարարել, թե այդ հարցի վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել եւ մենք կարող ենք առաջ շարժվել: Մենք խոսում ենք համապարփակ կարգավորման մասին, այնպես որ մեզ անհրաժեշտ է համաձայնության հասնել բոլոր հարցերի վերաբերյալ:  Իսկ առայմ համաձայնություն է ձեռք բերվել որոշալի ոլորտներում, մինչդեռ այլ ոլորտներում նման բան չկա», - նշել է Ուորլիքը:

Անդրադառնալով կարգավորման հիմնական սկզբունքներին, ամերիկացի դիվանագետը հիշեցրել է, որ դրանք անփոփոխ են արդեն ավելի քան  20 տարի:

«Բանակցային սեղանին գտնվող առաջարկները չեն մշակվել երեկ կամ մեկ տարի առաջ: Դրանք հիմնված են այնպիսի սկզբունքների եւ տարրերի վրա, որոնք քննարկվել են տարիներ շարունակ եւ նախագահները սկզբունքնորեն համաձայն են այդ սկզբունքներին եւ տարրերին: Սակայն անկասկած մեզ անհրաժեշտ է դա փորձել, ճշտել, թե դա  ինչ է նշանակում գործնականում, «հողի վրա», հիմա մենք հենց դրա վրա ենք աշխատում», - հավելել է Ջեյմս Ուորլիքը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ