News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է հունիսի 20-24-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին ամփոփ տեղեկատվությունը։

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 93,998,482 դոլար 475,88 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 68,160,481 ԱՄՆ դոլար 477,11 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ իրականացվել է 1,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 476,21 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 12,105,927 եվրո 536.01 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 11,354,495 եվրո 538,7 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ եւ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,275,869,677 ՌԴ ռուբլի 7,34 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 380,412,373 ՌԴ ռուբլի 7,43 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ գործարք չի իրականացվել:

Հունիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 36.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 31.1 մլն ԱՄՆ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ