News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի Դավթաշեն համայնքում հունիսի 24-ին մեքենայի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել: Դեպքը տեղի է ունեցել Դավիթաշենի 3-րդ եւ 7-րդ փողոցների խաչմերուկում, «Վոլկսվագեն» մակնիշի  մեքենայի մեջ: Թե ինչ հանգամանքներում է տղամարդը մահացել, դեռեւս հայտնի չէ: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ նա  բնակվում էր Դավիթաշեն համայնքում, 47 տարեկան էր: 

Ոստիկանությունից դեպքի վերաբերյալ հայտնել են, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:  Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, քննություն է կատարվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ